Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այս մասին Ռուսաստան կատարած այցից հետո «Türkiye» թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան) հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն», – նշել է Ֆիդանը:
Նա շեշտել է, որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան արդեն կարևոր քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Նոր ժամանակահատվածում ինչ պետք է արվի, պարզ է։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ», – նշել է Ֆիդանը։