«Դե պատկերացրեք, երևի Ալիևը հարցնում է՝ այդ ոնց ես պայքարում ազգային ուժերի դեմ, որ գնալով ավելանում են իրենց սատարողները». Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոստացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարել իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում՝ հայկական շահերն առաջ տանողների դեմ։

Իսկ հիմա, անգամ իր անցկացրած խայտառակ ընտրությունների արդյունքներով, ոչ միայն Ալիևի պահանջած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել, այլև արձանագրվել է, որ շուրջ 600,000 մարդ դեմ է իր ու Ալիևի օրակարգին։

Դե պատկերացրեք, երևի Ալիևը հարցնում է՝ այդ ոնց ես պայքարում ազգային ուժերի դեմ, որ գնալով ավելանում են իրենց սատարողները։

Սա էլ պետք է պատասխանի, չէ՞, այդ հարցին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment