Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար, Top Gear-ի նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը, հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ, հաղորդում է BBC-ն։
Նա լուրը հայտնել է «Քլարքսոնի ֆերմա» հաղորդման վերջին սերիայում, որը հեռարձակվել է հունիսի 17-ին։ Սերիայի հեռարձակումից մի քանի ժամ առաջ նա սոցիալական ցանցերում երկրպագուներին զգուշացրել է, որ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտելը «դժվար» կլինի։
66-ամյա Քլարքսոնը չի նշել, թե ինչ տեսակի քաղցկեղ է ախտորոշվել, բայց այն որակել է որպես «ագրեսիվ» և նշել, որ իր բուժման շրջանակներում հեռացվել է շագանակագեղձի մի մասը։
Քլարքսոնը հավելել է, որ իր ախտորոշման մասին իմացել է «մայիսից»։
«Խոստանում եմ, որ լավ կլինեմ», – վստահեցրել է նա` զգուշացրնելով, որ որոշ ժամանակ անհասանելի կլինի։