Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մեծ յոթնակի»(G7) երկրները կոչ են արել դիվերսիֆիկացնել էներգամատակարարման ուղիները և նվազեցնել Հորմուզի նեղուցից կախվածությունը։
Այս մասին ասվում է Ֆրանսիայում գագաթնաժողովի մասնակիցների կողմից աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք պարտավորվում ենք արագացնել էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը՝ Հորմուզի նեղուցի հետ կապված գլոբալ խոցելիությունը նվազեցնելու համար», – նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ազատ անցման իրավունքը առանց սահմանափակումների կամ վճարների միջազգային առևտրի հիմքում է։