Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)

Լուսանկարն արվել է Երևանի Ներքին Չարբախ թաղամասում․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ IBF, WBA (Super), WBO և IBO վարկածներով բոքսի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ:


Լուսանկարն արվել է Երևանի Ներքին Չարբախ թաղամասում։ «Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում», — լուսանկարներին կից գրել է Աբրահամը:


Նշենք, որ այս օրերին Մայք Թայսոնը գտնվում է Երևանում։ Օրերս նա այցելել էր Երևանի ռեստորաններից մեկը, որտեղ լուսանկարվել էր աշխատակիցների հետ։


Մայք Թայսոնը ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն է և համաշխարհային սպորտի պատմության ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը: 1986 թվականին նա դարձավ ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ նվաճելով տիտղոսը 20 տարեկանում։





Leave a comment