Երկակի ստանդարտները չեն վերացել. Լավրովը` Իսրայելի հարցում Արևմուտքի դիրքորոշման մասին

https://arm.sputniknews.ru/20260616/erkaki-standartnery-chen-veracel-lavrvovy-israjeli-harcum-arevmutqi-dirqvorvoshman-masin-103550846.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103549639_0:0:2729:2047_1920x0_80_0_0_a0834da78365b5b56564e864d10e8d82.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արևմուտք, իսրայել կաց, դոնալդ թրամփ

արևմուտք, իսրայել կաց, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Իսրայելի վարչապետն ավելի վաղ ԱՄՆ նախագահին ասել էր, որ, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի ծրագրերին, իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն ռազմական գործողությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արևմուտքի երկրների երկակի ստանդարտները չեն վերացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Արևմուտքը ոչ մի պատժամիջոց չի կիրառում Իսրայելի նկատմամբ։

«Արևմուտքի երկակի ստանդարտները և սովորությունները ոչ մի տեղ չեն անհետացել», – ասել է Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի` համաձայնագիր ստորագրելու ծրագրերին, իսրայելցի զինվորականները կմնան Լիբանանում և կշարունակեն «Հզբոլլահի» դեմ ռազմական գործողությունները:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 14-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Leave a comment