Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Fars-ի փոխանցմամբ՝ իրանական առաջին նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերացրել է Իրանի նկատմամբ սահմանված ռազմածովային շրջափակումը։
Գործակալության տվյալներով՝ իրանական VLCC լցանավը բաց ջրերից նավարկել է դեպի իրանական նավահանգիստներ և արդեն անցել է շրջափակումը։ Մեկ այլ նավ, որը տեղափոխում է կենդանիների կեր, նույնպես ուղղվում է դեպի Իսլամական Հանրապետություն՝ անցնելով շրջափակման գծով։
Հունիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին և հայտարարեց Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության վերսկսման մասին։