https://arm.sputniknews.ru/20260616/ararat-tenisi-akumbum-qnnchakan-gvortsvoghutjunner-en-irakanacvum-qk-103543147.html
«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ
«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ
Sputnik Արմենիա
Դեռ 2024թ․ հայտնի դարձավ, որ պատմական կորտերը կարող են քանդվել։ 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T12:50+0400
2026-06-16T12:50+0400
2026-06-16T12:50+0400
թենիսի կորտեր
երևան
երևանի քաղաքապետարան
օղակաձև զբոսայգի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0d/71130962_0:94:1000:657_1920x0_80_0_0_5a03ad9747c0f833446818ebda479b31.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի «Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ակումբի դռները կապարակնքվել են, իրավապահները գործողություններ են իրականացնում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։«Արարատ» թենիսի ակումբն էլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Երևանի ղեկավարությունը 2025 թվականին այդպես էլ չի գնացել տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ նախորդ տարվա պես որոշել է քանդել Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով մարզաառողջապահական նշանակության օբյեկտը՝ պատճառաբանելով, թե դա գերակա հանրային պահանջ ունի:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0d/71130962_0:0:1000:750_1920x0_80_0_0_b72a12727809aee206690371b7f2547b.jpg.webp
թենիսի կորտեր, երևան, երևանի քաղաքապետարան, օղակաձև զբոսայգի
թենիսի կորտեր, երևան, երևանի քաղաքապետարան, օղակաձև զբոսայգի
Դեռ 2024թ․ հայտնի դարձավ, որ պատմական կորտերը կարող են քանդվել։
«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։
«Արարատ» թենիսի ակումբն էլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Երևանի ղեկավարությունը 2025 թվականին այդպես էլ չի գնացել տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ նախորդ տարվա պես որոշել է քանդել Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով մարզաառողջապահական նշանակության օբյեկտը՝ պատճառաբանելով, թե դա գերակա հանրային պահանջ ունի: