«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում․ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260616/ararat-tenisi-akumbum-qnnchakan-gvortsvoghutjunner-en-irakanacvum-qk-103543147.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0d/71130962_0:0:1000:750_1920x0_80_0_0_b72a12727809aee206690371b7f2547b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թենիսի կորտեր, երևան, երևանի քաղաքապետարան, օղակաձև զբոսայգի

թենիսի կորտեր, երևան, երևանի քաղաքապետարան, օղակաձև զբոսայգի

Բաժանորդագրվել

Դեռ 2024թ․ հայտնի դարձավ, որ պատմական կորտերը կարող են քանդվել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի «Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ակումբի դռները կապարակնքվել են, իրավապահները գործողություններ են իրականացնում։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։

«Արարատ» թենիսի ակումբն էլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Երևանի ղեկավարությունը 2025 թվականին այդպես էլ չի գնացել տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ նախորդ տարվա պես որոշել է քանդել Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով մարզաառողջապահական նշանակության օբյեկտը՝ պատճառաբանելով, թե դա գերակա հանրային պահանջ ունի:

Leave a comment