ԵՄ աջակցությամբ իրականացվել է ելակետային ուսումնասիրություն՝ Հայաստանում անվտանգության գոտիների օգտագործման վերաբերյալ
Հունվարի վերջին «Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետը» (ԱլԳ ՃԱԴ), որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնություն է, ներկայացրեց Հայաստանում անվտանգության գոտիների օգտագործման վերաբերյալ ելակետային ուսումնասիրության արդյունքները։
Ուսումնասիրության արդյունքները հաստատեցին, որ Հայաստանում անվտանգության գոտու եւ մանկական նստատեղերի օգտագործման մակարդակը համեմատաբար ցածր է, մասնավորապես՝ հետեւի նստատեղին նստած ուղեւորների շրջանում։
Ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանն ունի անվտանգության գոտիների եւ մանկական նստատեղերի վերաբերյալ պատշաճ օրենսդրություն, որը համապատասխանում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) չափանիշներին: Այդուհանդերձ, արձանագրվեց, որ կարելի է ներմուծել որոշակի խստացումներ, ինչպիսիք են երեխաների համար մեքենայի նստատեղի օգտագործման համար առաջարկվող առավելագույն հասակի ներառումը եւ չկատարման համար պատժամիջոցների սահմանումը։
Որպես օգտագործման մակարդակի բարելավման կարեւոր քայլեր՝ առաջարկվել են հետեւյալ միջոցառումները. ավելի խիստ վերահսկողություն, հանրային իրազեկում, տեխնիկական ստուգումներ եւ անվտանգության գոտիների եւ մանկական նստատեղերի օգտագործման համակարգված մոնիթորինգ։
Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ վարորդները կարող են կարեւոր դեր ունենալ ուղեւորների կողմից անվտանգության գոտիների օգտագործման ապահովման հարցում, քանի որ ուղեւորների էական մասը անվտանգության գոտին կապում է այն ժամանակ, երբ վարորդը եւս այդպես է վարվում։ Ուսումնասիրության համաձայն՝ նման պատկերացումներն ու վերլուծությունները կարող են օգտակար լինել արդյունավետ եւ կայուն արշավների եւ իրավապահպանման ռազմավարությունների մշակման գործում։
Ուսումնասիրությունն անցկացվել է MC Mobility Consultants-ի կողմից՝ ներառելով օրենսդրության վերանայում, ճանապարհաեզրերի եւ տրանսպորտային միջոցների դիտողական զննումներ, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների համար նպատակային վերապատրաստում, որը պետք է մեկնարկեր 2026 թվականի հունվարի 29-ին։
MC Mobility Consultants-ի կողմից Հայաստանի համար մշակված մեթոդաբանությունը կարող է կիրառվել նաեւ այլ երկրներում, որտեղ վարորդներն ու ուղեւորները անտեսում են անվտանգության գոտիների օգտագործումը։
Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետը ԱլԳ հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի համատեղ նախաձեռնություն է՝ մինչեւ 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի թիվը 50%-ով կրճատելու ընդհանուր նպատակով: Նախաձեռնության շրջանակում իրականացվում է երկրների մակարդակով տվյալների հավաքագրում։ Այն հանդես է գալիս որպես ազգային ճանապարհային անվտանգության տվյալների հավաքագրման, կառավարման եւ վերլուծության ամրապնդման կատալիզատոր: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ որպես Համաշխարհային բանկի կողմից աջակցվող տարածաշրջանային ճանապարհային անվտանգության դիտակետերի գլոբալ ցանցի մաս:
EU NEIGHBOURS east
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: