Թրամփի հրապարակած տեսանյութում Միշել և Բարաք Օբամաները կապիկների մարմնով են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, կապիկի մարմնով են։

Մոտ մեկ րոպե տևողությամբ տեսանյութում քննարկվում են 2020 թվականի ԱՄՆ ընտրություններում ընտրակեղծիքները։ Տեսանյութում նշվում է, որ ձայների հաշվարկը որոշակի պահի դադարեցվել է ԱՄՆ հինգ հիմնական նահանգներում, սակայն վերսկսվելուց հետո կտրուկ աճ է գրանցվել նախկին նախագահ Ջո Բայդենի օգտին։

Այնուհետև տեսանյութը կտրուկ անցնում է մեկ վայրկյան տևողությամբ հատվածի, որտեղ Միշել և Բարաք Օբամաների դեմքերը կապիկների մարմինով են։ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել տեսանյութի վերաբերյալ։

Leave a comment