Կալաս․ Մենք տեսնում ենք ՌԴ-ի կողմից աճող ճնշումը և պետք է աջակցենք Հայաստանին

Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն նաև Հայաստանին աջակցելու քայլերը։ Այս մասին նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

«Առաջին հերթին մենք կսկսենք Հայաստանին նվիրված աշխատանքային նախաճաշով, որին կմիանա նաև Հայաստանի արտգործնախարարը։ Այնտեղ հենց նոր են ընտրություններ անցկալվել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից իրոք ուժեղանում է նրանց ուղին փոխելու նպատակով գործադրվող ճնշումը։ Հենց այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի նրանք դիմակայուն մնան։ Այդ իսկ պատճառով նախարարի հետ քննարկում ենք նաև, թե էլ ինչ կարող ենք անել՝ նրանց իրենց ուղու վրա օգնելու համար»,- հայտարարել է Կալասը։

News.am

Leave a comment