Նեթանյահուն Թրամփին ասել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանից․ Ynet

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ դուրս չի բերի իսրայելական բանակը Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը:

Այս մասին հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին:

Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործողությունները «Հեզբոլլահի» դեմ:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին հաստատել է, որ դուրս չի բերվի զորքերը Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից:

Leave a comment