Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ դուրս չի բերի իսրայելական բանակը Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը:
Այս մասին հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին:
Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործողությունները «Հեզբոլլահի» դեմ:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկին հաստատել է, որ դուրս չի բերվի զորքերը Լիբանանից, Սիրիայից և Գազայի հատվածից: