Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Բաքվում քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գեներալ-գնդապետ Հասանովը մատնանշել է երկու երկրների հարաբերությունների բազմադարյա պատմությունը և ընդգծել, որ իրականացվող համատեղ միջոցառումները նպաստում են գործընկերության առավել ընդլայնմանը։ Բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն իր հերթին շեշտել է, որ բարեկամական հիմքերի վրա կառուցված փոխգործակցությունը վճռորոշ նշանակություն ունի ռազմական բնագավառի հետագա զարգացման համար։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գիտության և կրթության ոլորտում առկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև մանրամասն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
The post Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները appeared first on CIVILNET.