https://arm.sputniknews.ru/20260614/yntrakan-keghtsiqner-6-ynddimadir-kusakcutjun-hamategh-hajtararutjun-en-taratsel-103500062.html
Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր կուսակցությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T22:02+0400
2026-06-14T22:02+0400
2026-06-14T22:32+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103499664_0:0:1500:844_1920x0_80_0_0_2418e58b36cc4a2d8a58286f5277aa13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ համատեղ հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ «Թվով՝ 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,–ասաց Վարդևանյանը։Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։«Արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել»,–եզրափակեց Վարդևանյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
2026
Լուրեր
am_HY
6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել
2026-06-14T22:02+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103499664_188:0:1313:844_1920x0_80_0_0_4ca4287abd5a13724db439b0b884efed.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան
Ընդդիմադիր կուսակցությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ համատեղ հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։
«Թվով՝ 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,–ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
«Արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել»,–եզրափակեց Վարդևանյանը։