Ընտրական կեղծիքներ. 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել

https://arm.sputniknews.ru/20260614/yntrakan-keghtsiqner-6-ynddimadir-kusakcutjun-hamategh-hajtararutjun-en-taratsel-103500062.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել

Sputnik Արմենիա

6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն են տարածել

2026-06-14T22:02+0400

true

PT2M01S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103499664_188:0:1313:844_1920x0_80_0_0_4ca4287abd5a13724db439b0b884efed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, արամ վարդևանյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր կուսակցությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների վերաբերյալ 6 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ համատեղ հայտարարությունն ընթերցեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Թվով՝ 6 քաղաքական ուժեր` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ արձանագրել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ։ Այդ խախտումներից մի քանիսը նաև այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Նշված ուժերը, ստորագրելով այս հայտարարության տակ, հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»,–ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

«Արձանագրելու ենք, որ այս մարդիկ, այս խմբակը չի հաղթել այս ընտրություններում, ինչքան էլ կեղծիք արել են, չեն հաղթել»,–եզրափակեց Վարդևանյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։

Leave a comment