«Ուզում եմ լավատեսորեն կարծել, որ Վահագն Հովակիմյանը եւ իր ղեկավարած կառույցն ականջալուր կլինեն բոլոր հորդորներին եւ չեն շեղվի Սահմանադրության եւ մեր օրենսդրության պահանջներից, կկատարեն ճիշտ որոշում, ասել է թե՝ կնշանակվի վերաքվեարկություն կոնկրետ այն տեղամասերի մասով, որտեղ անվավեր են ճանաչվել ընտրության արդյունքները»,-այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ սա ԲՀԿ շահի խնդիրը չէ միայն․ «Խնդիրն այն է, որ այս ընտրատեղամասերում ընտրությունն անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ընդհանրապես ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեր այսօրվա գործողությունը մեկ նպատակ ունի՝ վերականգնել արդարությունը, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել կոնկրետ երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով՝ սա կոնկրետ արհամարհանք է մեր ընտրողների ընտրելու իրավունքի նկատմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին՝ եթե վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն հաղթահարի 4 տոկոսի շեմը, դարձյալ կվիճարկե՞ն ընտրության արդյունքները, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ խնդիրը խորհրդարանում ներկայացվածությունը չէ։ Սա հնարավորություն է արդարությունը վերականգնելու։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: