Դիլիջանում բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

Հասարակություն

Դիլիջանում բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր Դիլիջանում։

Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում, բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը։

PPLS Rooms-ը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։  

Ունի 60 սենյակ և միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդու։ Այն հարմար է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակության համար։

Ակնկալվում է, որ տարեկան PPLS Rooms-ը կհյուրընկալի մինչև 8,000 հյուրի և ռեզիդենտի։

Երեկոյան, երբ արդեն մութ է, լուսային շոուով ազդարարվում է Villa3 Community hubի բացումը։

Villa3-ում նախատեսված են աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների և միջոցառումների տարածք, հանգստի գոտիներ և բացօթյա տեռաս։

Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։

Green Rock-ի գլխավոր տնօրեն Կատերինա Դանեկինայի խոսքով` առաջիկա տարիներին Գրին Ռոք-ի նախագծերը կստեղծեն մինչև 800 աշխատատեղ,ուստի կարևոր է, որ դրան զուգահեռ զարգանան նաև բնակության, աշխատանքի և փոխգործակցության ժամանակակից ձևաչափերը։

Leave a comment