«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր ժամը 18.00–ին նույնպես կլինեն ԿԸՀ–ի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան եթերով հայտնել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք այսօր ներկա ենք լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ։
Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել այս ռեժիմի, հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿԸՀ հիմնական գործառույթով։
Այս ընտրության առջև է կանգնած, և այստեղ մեր հայրենակիցների, մեր բոլորի ձայնը շատ կարևոր է, և մենք ներկա ենք լինելու։
Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, բավականին կառուցողական քննարկումներ եւ առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։ Բավականին կառուցողական և ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա, և այստեղ ևս մենք առաջիկայում նորություններ կունենանք, այդ քննարկումները դեռ շարունակվում են»,– ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: