ԱՄՆ-ի կործանիչը բախվել է լեռանը և անտառային հրդեհ առաջացրել

ԱՄՆ-ի F/A-18 Hornet կործանիչը Վաշինգտոն նահանգի անտառապատ լեռնային շրջանում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով անտառային հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։

Նշվում է, որ ռազմական ինքնաթիռը միջադեպի պահին պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում։

Բեկորների անկման հետևանքով առաջացած հրդեհը հրշեջներին հաջողվել է արագ մարել։ Օդաչուն հասցրել է կատապուլտացվել և ստացել է թեթև վնասվածքներ։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը՝ հղմամբ: 

—00—ՍՊ

Leave a comment