ԱՄՆ-ի F/A-18 Hornet կործանիչը Վաշինգտոն նահանգի անտառապատ լեռնային շրջանում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով անտառային հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։
Նշվում է, որ ռազմական ինքնաթիռը միջադեպի պահին պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում։
Բեկորների անկման հետևանքով առաջացած հրդեհը հրշեջներին հաջողվել է արագ մարել։ Օդաչուն հասցրել է կատապուլտացվել և ստացել է թեթև վնասվածքներ։
Վթարի հանգամանքները պարզվում են։
Տեսանյութը՝ հղմամբ:
—00—ՍՊ