«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ կառավարության որոշմամբ կասեցվելու է այս պահին ամենահզոր ԱԲ մոդելների` Anthropic-ի Fable 5 և Mythos 5 մոդելների աշխատանքը։ Սա աննախադեպ երևույթ է, երբ առաջատար ԱԲ մոդելները կառավարության որոշմամբ դուրս են մղվում շուկայից։
Ընդամենը երկու ամիս առաջ Anthropic-ը ներկայացրեց այս պահին ԱԲ աշխարհում առկա ամենահզոր ու ամենաարդյունավետ Mythos մոդելը։ Բայց քանի որ այն իրոք չափազանց հզոր էր, հայտնաբերում էր պաշտպանված ու հուսալի թվացող էլեկտրոնային ենթակառուցվածքների անհայտ խոցելիությունները, Anthropic-ը այդ մոդելը բաց օգտագործման չհանձնեց։ Այն փոխանցվեց խոշոր կորպորացիաներին` իրենց խոցելի ենթակառուցվածքների խնդիրները բացահայտելու ու կարգավորելու համար։
Փոխարենը Anthropic-ը լայն օգտագործման համար մշակեց Mythos-ից համեմատաբար թույլ ու կանխատեսելի Fable 5 մոդելը և մի քանի օր առաջ մատուցեց օգտագործողներին։ Բայց պարզվեց, որ նույնիսկ այս «թուլացված» մոդելն ըստ ԱՄՆ կառավարության` լուրջ սպառնալիքներ է պարունակում ու դրա լայն օգտագործումը պետք է կասեցվի։
Որպես օգտագործող, այս որոշումը ցանկալին չէր, որովհետև արդյունավետությունն արդեն տեսել էի։ Մի քանի բարդ հանձնարարություն Fable 5-ով կատարել էի ու իրոք հրաշքներ էր գործում իր տրամաբանական դատողություններով ու բարդ կոդերի հետ աշխատանքով։
Զավեշտալին նա է, որ նախօրեին Anthropic-ի ճարտարապետները ծավալուն հոդված էին գրել այն մասին, որ ԱԲ զարգացման տեմպերը գնալով արագանում են ու շատ շուտով հնարավոր է դրանց վերահսկելիության խնդիր առաջանա։ Հոդվածի հեղինակները եզրակացրել էին, որ պետք է արդյունավետ կերպով դանդաղեցնել ԱԲ հետագա զարգացումը։ ԱՄՆ կառավարությունը կարծես «լսեց» Anthropic-ի ճարտարապետներին ու կասեցրեց հենց իրենց առաջատար մոդելների աշխատանքը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: