Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավեր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:
Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):