Իշխանությունը հասկացավ, որ չսիրված է․ Անուշ Սեդրակյանի և Միքայել Նահապետյան «Առավոտ»

Քաղաքականություն

Իշխանությունը հասկացավ, որ չսիրված է․ Անուշ Սեդրակյանի և Միքայել Նահապետյան «Առավոտ» (տեսանյութ)

«Միասնության թեւեր» կուսակցության ցուցակի 9-րդ համար Անուշ Սեդրակյանին «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարում հյուրընկալելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մինչև հայտնի կդառնար, որ ԵՊՀ-ն որոշել է լուծարել Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ղեկավարում է նա։ ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակը հայտնել էր, որ ԵՊՀ-ում տեւական ժամանակ իրականացվում է կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց, որի շրջանակում արդեն խոշորացվել են տասից ավելի ամբիոններ։

Մինչդեռ Անուշ Սեդրակյանը հրապարակավ արդեն իսկ ասել է, որ թեեւ բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր է եղել՝ «Շատ սուր հարցազրույցներ եմ տվել այդ տարիներին, ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, իսկ հիմա իմ յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր լայքը, շարժը, շունչը վերահսկվում է… Եվ անընդհատ սպառնում էին… Տարբեր տիպի աղբյուրներով, անուղղակի զրույցներով հասկացնում էին ինձ, որ կարող եմ աշխատանքս ԵՊՀ-ում կորցնել»:

Հարցին, որ անկախ ներկայացված պատճառաբանությունից՝ շարունակո՞ւմ է սա դիտարկել իր քաղաքական գործունեության շրջանակում՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ քայլը քաղաքական է»։

Եվ որպես ապացույց՝ նախ մասնագիտական բացատրություն ներկայացրեց՝ նշելով, որ արտասահմանյան գրականության ամբիոնն իր պրոֆիլով ունիկալ է. «Այդ ձևով պիտի խոշորացնեին, ասենք, անգլերենի ամբիոնները, որովհետև ունենք անգլերենի թիվ մեկ ամբիոն, թիվ երկու ամբիոն, և դա շատ հասկանալի ու ըմբռնելի խոշորացում է: Բայց քանի որ այդ ամբիոնների ժամերը եւ աշխատողներն ավելի շատ են՝ կարծում եմ, որ այդ խոշորացումը կամ պիտի լինի համակարգային՝ բոլորին ասեն՝ սա ինստիտուտ է և բոլորը մտնում են այդ ինստիտուտի մեջ, ոչ թե ափալ-թափալ, առանց զգուշացնելու, առանց ծանուցելու, կայծակնային արագությամբ ընտրություններից հետո գիտխորհուրդ… »։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/06/13/1563456/

Leave a comment