Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նուբարաշենի բանտի անմարդկային պայմանները ստալինյան բռնաճնշումների գծի շարունակությունն են. նպատակը մարդու արժանապատվությունը նսեմացնելն է»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

Հունիսի 14-ը արդեն 20 տարի է՝ Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր.

«Բայց արի ու տես, որ 2008-ից կառավարության ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա Բռնադատվածների հուշարձան չի այցելել»,-ասում է նա:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսքով՝ այսօր Հայաստանում «բլատնոյ» մշակույթի հաղթարշավ է, որը մեր բանակ, դպրոց ու բակ մտել է խորհրդային տարիներից, և, նրա համոզմամբ, դեռ ամբողջովին դուրս չի եկել.

«Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը նաև համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Leave a comment