ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Հավանական եմ համարում, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։
Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տետակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։
Արմենը խանգարում էր Նիկոլին։
Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։
Շատ հնարավոր է, որ հենց դա է նաեւ պատճառը, որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։
Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։
Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: