Եվգենյա Մեդվեդևային վիրահատել են. հունիսի 29–ին նախատեսված է նրա հարսանիքը

https://arm.sputniknews.ru/20260612/evgenja-medvedevajin-virahatel-en-hunisi-29in-nakhatesvats-e-nra-harsaniqy-103419450.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/06/26008783_130:0:2161:1523_1920x0_80_0_0_fda8c8ae643116bf21159b494bb9aff6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվգենյա մեդվեդևա–բաբասյան, գեղասահորդ, հարսանիք, վիրահատություն

եվգենյա մեդվեդևա–բաբասյան, գեղասահորդ, հարսանիք, վիրահատություն

Բաժանորդագրվել

Եվգենյա Մեդվեդևան պատրաստվում է ամուսնանալ պարուսույց Իլդար Գայնուտդինովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ոտքերը վիրահատել են։ Նա այս մասին հայտնել է Telegram–ում։

«Ամեն բան կարգին է։ Վաղուց էի ծրագրել այս վիրահատությունը, այժմ երկար վերականգնում է սպասվում։ Շատ ուրախ եմ, որ հաջողվել է բարելավել առողջությունս», – գրել է Մեդվեդևան։

Գեղասահորդուհին գրառումն ավարտել է «До свадьбы заживет» արտահայտությամբ, որը սովորաբար կիրառում են երեխաների դեպքում (հայերեն համարժեքը` «Կմեծանաս, կմոռանաս), բայց նա, ամենայն հավանականությամբ, բառախաղ է արել, որովհետև հունիսի 29-ին կայանալու է Մեդվեդևայի և պարող ու պարուսույց Իլդար Գայնուտդինովի հարսանիքը։

Եվգենյա Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի 2 արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող։ 2023 թվականին նա հայտարարեց սպորտային կարիերայի ավարտի մասին։

Արյունը ջուր չի դառնա. Եվգենյա Մեդվեդևան պատմել է հայկական արմատների մասին

Leave a comment