https://arm.sputniknews.ru/20260612/evgenja-medvedevajin-virahatel-en-hunisi-29in-nakhatesvats-e-nra-harsaniqy-103419450.html
Եվգենյա Մեդվեդևային վիրահատել են. հունիսի 29–ին նախատեսված է նրա հարսանիքը
Եվգենյա Մեդվեդևային վիրահատել են. հունիսի 29–ին նախատեսված է նրա հարսանիքը
Sputnik Արմենիա
Եվգենյա Մեդվեդևան պատրաստվում է ամուսնանալ պարուսույց Իլդար Գայնուտդինովի հետ։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T13:14+0400
2026-06-12T13:14+0400
2026-06-12T13:14+0400
եվգենյա մեդվեդևա–բաբասյան
գեղասահորդ
հարսանիք
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/06/26008783_0:72:2266:1347_1920x0_80_0_0_ebe6444a78a24d8d47fe8697f40a002f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ոտքերը վիրահատել են։ Նա այս մասին հայտնել է Telegram–ում։Գեղասահորդուհին գրառումն ավարտել է «До свадьбы заживет» արտահայտությամբ, որը սովորաբար կիրառում են երեխաների դեպքում (հայերեն համարժեքը` «Կմեծանաս, կմոռանաս), բայց նա, ամենայն հավանականությամբ, բառախաղ է արել, որովհետև հունիսի 29-ին կայանալու է Մեդվեդևայի և պարող ու պարուսույց Իլդար Գայնուտդինովի հարսանիքը։Եվգենյա Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի 2 արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող։ 2023 թվականին նա հայտարարեց սպորտային կարիերայի ավարտի մասին։Արյունը ջուր չի դառնա. Եվգենյա Մեդվեդևան պատմել է հայկական արմատների մասին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/06/26008783_130:0:2161:1523_1920x0_80_0_0_fda8c8ae643116bf21159b494bb9aff6.jpg.webp
եվգենյա մեդվեդևա–բաբասյան, գեղասահորդ, հարսանիք, վիրահատություն
եվգենյա մեդվեդևա–բաբասյան, գեղասահորդ, հարսանիք, վիրահատություն
Եվգենյա Մեդվեդևան պատրաստվում է ամուսնանալ պարուսույց Իլդար Գայնուտդինովի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի ոտքերը վիրահատել են։ Նա այս մասին հայտնել է Telegram–ում։
«Ամեն բան կարգին է։ Վաղուց էի ծրագրել այս վիրահատությունը, այժմ երկար վերականգնում է սպասվում։ Շատ ուրախ եմ, որ հաջողվել է բարելավել առողջությունս», – գրել է Մեդվեդևան։
Գեղասահորդուհին գրառումն ավարտել է «До свадьбы заживет» արտահայտությամբ, որը սովորաբար կիրառում են երեխաների դեպքում (հայերեն համարժեքը` «Կմեծանաս, կմոռանաս), բայց նա, ամենայն հավանականությամբ, բառախաղ է արել, որովհետև հունիսի 29-ին կայանալու է Մեդվեդևայի և պարող ու պարուսույց Իլդար Գայնուտդինովի հարսանիքը։
Եվգենյա Մեդվեդևան աշխարհի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի 2 արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող։ 2023 թվականին նա հայտարարեց սպորտային կարիերայի ավարտի մասին։