«Ա1+». Քննչական մարմինը որոշել է կարճել բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի գործի վարույթը:
19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից: Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4:30-ի սահմաններում ծանր եւ անգիտակից վիճակում ծառայության վայրից Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութ քաղաքի բժշկական կենտրոն։
Որոշ ժամանակ անց ուղղաթիռով Երեւան, այնուհետեւ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում վիրահատել են։ Սակայն կյանքը փրկել չի հաջողվել, դեկտեմբերի 21-ին գրանցվել է նրա մահը:
2011 թ. փետրվարի 23-ին քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով․ «Երբ զինվորի սպանությունց, կամ ինչպես պետությունն է նշում՝ մահանալուց երկու ամիս հետո քննիչը գտել է, որ նրա մահը «ընդամենը» էական վնաս է, եւ պետությունն ի դեմս քննիչի/դատախազի, նույնիսկ չի էլ գտել, որ զինվորի մահը «ծանր հետևանք է», և միևնույն ժամանակ դեպքին տրված իրավական գնահատականը (որակումը) ավելի քան 15 տարի անփոփոխ է մնացել բազմաթիվ օբյեկտիվ փաստերի ճնշման լույսի ներքո, ապա զարմանալի չէ, որ Դուք գտել եք, որ զինվորի մահը նույնիսկ էական վնաս չէ և որևէ հանցանք պարզապես չկա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան, տուժողի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ. հունվարի 16-ին Իրինա Ղազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատով սկսել է հաղորդակցությունը կառավարության հետ եւ շատ արագ, ընդամենը 18 օր հետո փակում են գործը։
«Արդյոք սա նշանակում է, որ Դուք եւ կառավարությունը արհամարհում եք ՄԻԵԴ առաջարկը կամ Ձեր որոշմամբ ցույց եք տալիս, որ որոշողը Դուք եք, իսկ ՄԻԵԴ-ը իրավունք չունի»,- հարց է բարձրացնում Արայիկ Պապիկյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: