Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան


Այսօր Արարատի մարզում դիտված տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութին կից գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Այսօր ուժեղ կարկուտ և անձրև էր տեղացել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում։ 

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ:


 


Մանրամասները՝ տեսանյութում։


 


Դիտումների քանակ47

Leave a comment