Փոփոխվող իրողություններում ՌԴ–ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական աշխատանքի. դեսպան

https://arm.sputniknews.ru/20260612/pvopvokhvvogh-irvoghutjunnerum-rdn-patrast-e-hh-i-het-karucvoghakan-ashkhatanqi-despan-103463069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Речь Копыркина в День России

Sputnik Արմենիա

Речь Копыркина в День России

2026-06-12T21:31+0400

true

PT2M43S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103457680_480:0:1920:1080_1920x0_80_0_0_d3aa2a15074d72f1af5b80fdbe2a2da3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, դեսպան, տեսանյութեր

սերգեյ կոպիրկին, видео, ռուսաստան, հայաստան, դեսպան, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Դիվանագետի խոսքով` երկու երկրների միջև հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և ադապտացման փուլին:

Նոր իրողությունների պայմաններում Մոսկվան պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ։

Ինչպես նշել է դեսպանը, Ռուսաստանի պատմությունը լի է հերոսությամբ, մեծ հաղթանակներով և աշխատանքային ձեռքբերումներով: Դարեր շարունակ ձևավորվել է ռուս ժողովրդի յուրահատուկ ինքնագիտակցություն, որը հիմնված էհայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, պատմության, ժողովրդական ավանդույթների, հոգևոր և կրոնական արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ողորմածության և արդարության վրա։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը կրկին մտել է դժվարին փորձությունների շրջան, բայց երբեք ոչ մեկին չի հաջողվել կոտրել նրա ոգին կամ ստիպել հրաժարվել անկախությունից։

«Հիմա էլ չի ստացվի։ Նրանց, ովքեր չեն կարողանում հաշտվել մեր երկրի ինքնիշխան և ինքնաբավ դիրքորոշման հետ, չեն օգնի ո՛չ քաղաքական խարդավանքները, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ ստոր ահաբեկչական հարձակումները, ո՛չ տեղեկատվական դիվերսիաները։ Ինչպես դա բազմիցս եղել է մեր պատմության մեջ, մենք կդիմակայենք և ավելի կուժեղանանք», – նշել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով`չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, Ռուսաստանն հաստատուն տեղ ունի գլոբալ գործընթացների առաջատար և պատասխանատու մասնակիցների շարքում։ Այն ակտիվորեն նպաստում է ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը՝ հիմնված միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների իրավահավասարության, միջազգային իրավունքի խստորեն պահպանման և տարբեր քաղաքակրթությունների արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի սկզբունքների վրա։

Մոսկվայում համոզված են, որ գլոբալ կայունությունը հնարավոր է ապահովել միայն փոխադարձ հարգանքի, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու, թելադրանքից և օտար մոդելներ ու գաղափարախոսություններ պարտադրելուց հրաժարվելու հիման վրա:

«Համապատասխան գաղափարները առաջ են մղվում նոր տիպի այնպիսի միավորումների շրջանակներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Առանձին պետությունների փորձերը՝ փրկել անդառնալի հեռացող աշխարհաքաղաքական հեգեմոնիան և կողոպուտի, այլ երկրների և ժողովուրդների շահագործման միջոցով բարեկեցությունը երկարաձգել, հանգեցնում են աճող գլոբալ անկայունության։ Հակամարտության մեջ է Մերձավոր Արևելքը, լարվածությունն աճում է Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ շահագրգիռ գործընկերների հետ միասին Ռուսաստանը առաջ է տանում 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի մշակման գաղափարը: Աշխարհաքաղաքական ցնցումներն ուղղակիորեն ազդում են Հարավային Կովկասի վրա։ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը լիարժեք մտադրված է կառուցողական ներդրում ունենալ տարածաշրջանի երկրների կայունության, տնտեսական զարգացման և տրանսպորտային փոխկապակցվածության ապահովման գործում։

Նա համոզմունք է հայտնել, որ դրանում Ռուսաստանի շահերը լիովին համընկնում են Հայաստանի ազգային շահերի հետ։

Կոպիրկինի խոսքով` ներկայում ռուս-հայկական միջպետական համագործակցությունը հենվում է բարձրագույն և բարձր մակարդակներում կայուն և փոխադարձ հարգալից քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների, ամուր իրավապայմանագրային բազայի վրա:

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր հարաբերությունները մոտեցել են փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններըվերաիմաստավորելու և ադապտացման փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանք տանել կառուցողական փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա», – ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության իրավունքը: Մոսկվայում հույս ունեն, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի հայ-ռուսական կապերին և ուղղված չի լինի ՌԴ-ի դեմ։

Կոպիրկինն անգնահատելի ժառանգություն է համարել երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բազմապլանային կապերը, միջանձնային շփումները, համատեղ հաղթանակները, առաջին հերթին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած,ինչպեսև ակնառու ձեռքբերումները: Դիվանագետը շեշտել է՝ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական սփյուռք: Երկու ժողովուրդներին մերձեցնող կարևորագույն գործոնը սեփական պատմության նկատմամբ խորը հարգանքն է, հոգևոր և կրոնական ու ընտանեկան արժեքների պահպանման ձգտումը:

Նա տեղեկացրել է, որ մարդասիրական համագործակցության խորացման նպատակով նախատեսվում է մինչև այս տարվա վերջ Մոսկվայում անցկացնել Ռուսաստանում Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր և Հայաստանում ՌԴ հոգևոր մշակույթի օրեր:

Ռուսաստանը առաջատար է Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շրջանում, այդ թվում դրամական փոխանցումների ծավալով և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքով: Ռուսական կապիտալով ընկերությունները խոշոր հարկատուների թվում են և ծանրակշիռ ներդրում ունեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Այդ արդյունքները մեծ չափով ապահովվում են Եվրասիական տնտեսական ներուժի մեր համատեղ բացահայտմամբ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աշխատել մեր հայ գործընկերների հետ այդ ուղղությամբ», – հայտարարել է Կոպիրկինը։

Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին, այն կապված է 1990 թվականին պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ:

Բարձր ենք գնահատում ՌԴ-ի հետ համագործակցությունը, հույս ունենք լուծել խնդիրները. Գրիգորյան

Leave a comment