Հունիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, կայացավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստին ներկա չէր գործով անցնող Սեյրան Օհանյանը։
Դատարանը նրա բացակայությունն անհարգելի ճանաչեց՝ բացակայության մասին նախապես չծանուցելու և հիվանդությունը հավաստող փաստաթուղթ չներկայացնելու պատճառով։ Դատարանը նաև որոշում կայացրեց հաջորդ նիստին Սեյրան Օհանյանին հարկադրաբար բերել դատարան։ Դատական նիստը հետաձգվեց։
Ի դեպ, դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել Tribune.am-ի լրագրողի հարցին և մեկնաբանել ԲՀԿ-ի հետ կատարվածը։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դատարանի դիմաց հարցազրույց չի տալիս։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: