«Ի՞նչ է նշանակում՝ Փաշինյանը որոշի՝ ով անցնի խորհրդարան, ով՝ ոչ․ հո մենք միապետությո՞ւն չենք»․ Հայկ Մամիջանյան

«Հայրենասեր մարդը դա թույլ չի տա։ Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանը որոշի՝ ով անցնի խորհրդարան, ով՝ ոչ․ հո միապետությո՞ւն չենք, ինքն էլ ոնց որ թե թագավորական գահ չունի։ Դա ՀՀ քաղաքացու որոշումն է, ու այդ որոշումը ՀՀ քաղաքացուց ոչ մեկ՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը խլելու իրավունք չունի»,-դիտարկմանը՝ փաստացի ԲՀԿ-ին զրկում են քվեներից, և ամեն գնով մեծամասնություն՝ 3/5 օրակարգն է առաջ մղում իշխանությունը, Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ այցելության ժամանակ այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ ամեն կերպ կանգնած են լինելու ՀՀ քաղաքացու քվեի և պայքարի խրամատում․ «Ելքը պայքարն է, մենք դա ցույց ենք տվել ութ տարի։ Եվ մենք պլաններ չունենք փոփոխելու մեր գործելաոճը․ պայքարի առաջնագծում ենք լինելու, որովհետև այլընտրանք, չունենք մեր առաքելությունն ու կոչումն է»։

Երևանի պանթեոնից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment