Ընդդիմությունը օրեր անց ընդունելու՞ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․

«Ընդդիմադիր ուժերը ցանկացան վերահաշվարկ, արդյունքում ձայներ կորցրեցին, ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելն էլ դարձավ անհնար։ Քարոզչական գրոհով ապալեգիտիմացնում են ԱԺ-ն` ժողովրդի մոտ անվստահության տրամադրությունները խորացնելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, միաժամանակ հող նախապատրաստելով` մանդատները վերցնելու։

Ընդդիմությունը օրեր անց ընդունելու՞ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն, քանի որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, թե կարո՞ղ է պարզվի, որ ՍԴ կամ ԿԸՀ որոշումները լեգիտիմ են դառնալու նույն ընդդիմության համար։

Ռուսաստանին, եթե Ամերիկան էլ, Եվրոպան էլ միանան, միևնույնն է, օրեր անց Կարապետյանին, Քոչարյանին և Ծառուկյանին օրեր անց մենակ են թողնելու Նիկոլի և իր ենթակա ուժային կառույցների դեմ։ Նախորդ ԱԺ օրինակը ասածիս վառ ապացույց»։

 

Leave a comment