ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում այսօր խուզարկություններ են կատարվել: Նրան կանչել են հարցաքննության։
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ,- Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։
Քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության ու լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում,- հայտնեցին ՔԿ-ից։