Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ

Հասարակություն

12.06.2026 | 10:06

Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում։

«Ընտրագողություն կատարելուց հետո, իշխանությունը բան ու գործը թողած եկել ա իմ բնակարանը խուզարկելու»,- քննիչների մուտքն ուղիղ եթերում մեկնաբանում էր պատգամավորի թեկնածուն։

Նա քննիչներից պարբերաբար պահանջում էր իրեն ներկայացնել խուզարկություն իրականացնելու մասին որոշումը, ինչին ի պատասխան հորդորում էին անջատել հեռախոսը․ «Մենք ունենք դատարանի որոշում ձեր բնակարանում խուզարկություն կատարելու համար, Դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք Ձեր հեռախոսը»։

Ի վերջո, քննչական խմբի ներկայացուցիչը վրդովված հրահանգում է Մանուկյանի ձեռքից վերցնել հեռախոսը, քաղաքական գործիչն արգելում է և անջատում հեռախոսը։

Factor TV-ի տեղեկություններով՝ խուզարկությունն արդեն ավարտվել է, Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, այս պահին որևէ կարգավիճակ չունի։

Քննչական կոմիտեից FactorTV-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ։ Խոսքը պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի մասին է, որն առնչվում է ԲԿՀ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment