Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով: Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։
Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 (Նուբարաշեն) և 35/65 (Սյունիք) տեղամասերի արդյունքները, որոնցում ԲՀԿ֊ն ընդհանուր ուներ 213 ձայն:
News.am