Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում․ այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ․ Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը՝ Սուսան Բադոյանը և Վահե Եղիազարյանը, ավելի վաղ հայտնաբերվել են և կալանավորվել, իսկ Հայկ Այվազյանի նկատմամբ նույնպես հայտարարվել է հետախուզում: