Պուտինը կստորագրի Պետդումայի ընտրությունները օր նշանակելու մասին հրամանագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի Պետդումայի ընտրությունները օրենքով սահմանված ժամկետում նշանակելու մասին հրամանագիր, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի համապատասխան հրամանագիրը կստորագրվի օրենքով նախատեսված համապատասխան ժամկետներում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Իններորդ գումարման Պետդումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի միասնական քվեարկության օրը, իսկ քվեարկության ենթադրյալ ամսաթիվը կարող է լինել 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

Leave a comment