Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի Պետդումայի ընտրությունները օրենքով սահմանված ժամկետում նշանակելու մասին հրամանագիր, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահի համապատասխան հրամանագիրը կստորագրվի օրենքով նախատեսված համապատասխան ժամկետներում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Իններորդ գումարման Պետդումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի միասնական քվեարկության օրը, իսկ քվեարկության ենթադրյալ ամսաթիվը կարող է լինել 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։