Հայաստանյան ընտրություններում սկզբունքային խախտումներ շատ են եղել. ՌԴ ԿԸՀ ղեկավար

https://arm.sputniknews.ru/20260611/hajastanjan-yntrutjunnerum-skzbunqajin-khakhtumner-shat-en-eghel-rd-kyh-ghekavar-103381526.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2031/83/20318330_38:0:2769:2048_1920x0_80_0_0_389ca3cc7b754f17dccfaad629e42a94.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դիտորդ, աժ (ազգային ժողով), ռուսաստան, խախտում

հայաստան, դիտորդ, աժ (ազգային ժողով), ռուսաստան, խախտում

Բաժանորդագրվել

ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ Հայաստանի ԱԺ ընտրության քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել։ Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Նա նշել է, որ ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։ Վերադառնալուց հետո Պամֆիլովան խնդրել է նրանց մանրամասն պատմել ընտրական գործընթացի մասին։

«Հայաստանի ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել։ Մենք գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը», – ասել է Պամֆիլովան այսօր ԿԸՀ նիստի ժամանակ։

Նա բարձր է գնահատել ՌԴ ԿԸՀ անդամների աշխատանքը։

«Նրանք բոլորը հիանալի են դրսևորել իրենց։ Դժվար աշխատանք էր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Կային բազմաթիվ բարդություններ, խախտումները, անկեղծ ասենք, բազմաթիվ էին։ Սկզբունքային խախտումներ», – նշել է Պամֆիլովան։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment