https://arm.sputniknews.ru/20260611/hajastanjan-yntrutjunnerum-skzbunqajin-khakhtumner-shat-en-eghel-rd-kyh-ghekavar-103381526.html
Հայաստանյան ընտրություններում սկզբունքային խախտումներ շատ են եղել. ՌԴ ԿԸՀ ղեկավար
Հայաստանյան ընտրություններում սկզբունքային խախտումներ շատ են եղել. ՌԴ ԿԸՀ ղեկավար
Sputnik Արմենիա
ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T13:32+0400
2026-06-11T13:32+0400
2026-06-11T13:33+0400
հայաստան
դիտորդ
աժ (ազգային ժողով)
ռուսաստան
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/2031/83/20318330_0:235:2807:1814_1920x0_80_0_0_3373f2e623056653732187192a3f3d2c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ Հայաստանի ԱԺ ընտրության քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել։ Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։Նա նշել է, որ ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։ Վերադառնալուց հետո Պամֆիլովան խնդրել է նրանց մանրամասն պատմել ընտրական գործընթացի մասին։Նա բարձր է գնահատել ՌԴ ԿԸՀ անդամների աշխատանքը։«Նրանք բոլորը հիանալի են դրսևորել իրենց։ Դժվար աշխատանք էր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Կային բազմաթիվ բարդություններ, խախտումները, անկեղծ ասենք, բազմաթիվ էին։ Սկզբունքային խախտումներ», – նշել է Պամֆիլովան։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2031/83/20318330_38:0:2769:2048_1920x0_80_0_0_389ca3cc7b754f17dccfaad629e42a94.jpg.webp
հայաստան, դիտորդ, աժ (ազգային ժողով), ռուսաստան, խախտում
հայաստան, դիտորդ, աժ (ազգային ժողով), ռուսաստան, խախտում
ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ Հայաստանի ԱԺ ընտրության քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել։ Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։
Նա նշել է, որ ՌԴ ԿԸՀ–ի անդամներ Պավել Անդրեևը և Լյուդմիլա Մարկինան` որպես միջազգային դիտորդներ, հետևել են Հայաստանի ընտրությունների ընթացքին։ Վերադառնալուց հետո Պամֆիլովան խնդրել է նրանց մանրամասն պատմել ընտրական գործընթացի մասին։
«Հայաստանի ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել։ Մենք գործընկերների հետ քննարկել ենք այդ հարցը», – ասել է Պամֆիլովան այսօր ԿԸՀ նիստի ժամանակ։
Նա բարձր է գնահատել ՌԴ ԿԸՀ անդամների աշխատանքը։
«Նրանք բոլորը հիանալի են դրսևորել իրենց։ Դժվար աշխատանք էր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Կային բազմաթիվ բարդություններ, խախտումները, անկեղծ ասենք, բազմաթիվ էին։ Սկզբունքային խախտումներ», – նշել է Պամֆիլովան։