ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն։
Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1774 – Վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը։
1908 – Ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը։
1913 – Ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը։
1943 – Ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը։
1964 – Ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց)։
1998 – Վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1999 – Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։
2001 – Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
2003 – ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր։
2008 – Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին։
2009 – Տեղի է ունեցել մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը։
2012 – Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ՝ ի նշան Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ բողոքի։
2018 – Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն արգելվել է։
2019 – Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

ԱՇԽԱՐՀ

1125 – Ազազեի ճակատամարտում խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին։
1496 – Քրիստափոր Կոլումբոսն ավարտել է իր երկրորդ ճանապարհորդությունը։
1580 – Իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը։
1742 – Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը։
1770 – Ջեյմս Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը։
1864 – Ծնվել է գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։
1898 – Չինաստանում հայտարարվել է «100-օրյա բարեփոխման» սկիզբը։
1910 – Ծնվել է ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն։
1930 – Ուիլյամ Բիբը և Օտիս Բարտոնը բատիսկաֆով 400 մետր խորացել են օվկիանոսում։
1940 – Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային։
1963 – Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը։
1965 – Եղիսաբեթ II թագուհին «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով։
1973 – Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները։
1975 – Հյուսիսային ծովում արտահանվել է առաջին նավթը։
1992 – Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը։
1996 – Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն։
2010 – Ղրղզստանի Օշի նահանգի անկարգությունների հետևանքով զոհվել է 26, վիրավորվել՝ մոտ 150 քաղաքացի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






Leave a comment