Ինչ կանի Հայաստանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին․ Փաշինյան

Ինչ կանի Հայաստանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե անդամ եկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ անելիք չունենք»,-ասաց վարչապետը

Հիշեցնենք, որ   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ  ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։   

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի մենք խաղաղության օրակարգը հետևողակոներեն շարունակելու են և սպասարկելու են հնարավոր բոլոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։

 

 

Leave a comment