«ԵՄ-ն ցանկանում է ինտեգրացիոն կառուցվածքը հարմարեցնել փոփոխված միջազգային պայմաններին։ Այս գործընթացի հիմքը դարձավ հակադրությունը Ռուսաստանին, որի միջոցով փորձ է արվում ամրապնդել ներքին միասնությունը։ Թե ինչ կստացվի դրանից՝ առանձին քննարկման թեմա է։ Սակայն դեպի Եվրամիություն կողմնորոշվող եվրասիական երկրները չեն կարող անտեսել, որ իրենց որդեգրած քաղաքականությունը բացահայտ հակառուսական է։ Նախկին Խորհրդային Միության տարածքի համար մրցակցությունը, անշուշտ, նախկինում էլ կար, բայց մինչեւ որոշակի պահ այն հնարավոր էր քողարկել ընդհանուր զարգացման շահերով եւ արդարացումներով։ Այժմ ամեն ինչ միանշանակ է եւ կոշտ»,- գրում է Ֆյոդոր Լուկյանովը «Европа по памяти и представлению» հոդվածում։
«Նախկին մոտեցումը բխում էր նրանից, որ եվրոպական ինտեգրման հովանոցի տակ թաքնվելով՝ կարելի է զերծ մնալ աշխարհաքաղաքական ցնցումներից։ Բայց, նախ՝ հովանոցն ավելի ու ավելի հռչակագրային է դառնում. Եվրոպան ոչ մեկին ոչինչ հաստատապես չի կարող խոստանալ։ Երկրորդ՝ ընդհակառակը. մտնելով այս խաղի մեջ՝ կարելի է վստահ լինել, որ դառնում ես հակամարտող կողմերի կտրուկ գործողությունների թիրախ»,- նշում է քաղաքագետը։
Ֆյոդոր Լուկյանովն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ «Հայաստանին ԵՄ անդամակցելու երբեւէ ոչ ոք եւ ոչ մի ձեւաչափով չի հրավիրել»։
«Եթե Ուկրաինայի եւ Մոլդովայի պարագայում հիպոթետիկ անդամակցության ստվերը գոնե սավառնում էր 2010-ական թվականներից սկսած, ապա Հայաստանի պարագայում անգամ դա չկար։ Մակրոնի ջերմ գրկախառնությունները եւ աստիճանաբար աճող ռազմատեխնիկական համագործակցությունը որպես հրավեր դիտարկելը՝ ծայրահեղ անխոհեմ է»,- գրում է քաղաքագետը։
Հայաստանը «հակամարտող կողմերի կտրուկ գործողությունների թիրախ է դառնում»
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության Խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով, «դեպի Եվրամիություն կողմնորոշվող եվրասիական երկրները բացահայտ հակառուսական խաղադրույք են անում»։