Ռոնալդու. «Հնարավոր է՝ սա իմ վերջին տարին է ֆուտբոլում»

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ այս մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան:

«Հնարավոր է՝ սա իմ վերջին տարին է ֆուտբոլում, և ես ուզում եմ տպավորիչ ժառանգություն թողնել ինձանից հետո։ Ես այնքան շատ բան ունեմ անելու, որ դժվար է միայն մեկը նշել։

Ֆուտբոլը կարող է մեծ դատարկություն թողնել, ուստի դու պետք է լրացնես քո ժամանակը տարբեր ձևերով, այլ ոչ թե միայն մեկով։ Պետք է ավելի շատ զվարճանալ, ավելի շատ ճանապարհորդել, դիտել և խաղալ պադել, որը ես իսկապես վայելում եմ, և շարունակել վայելել այն, ինչի հասել եմ։ Ի վերջո, սրանք զոհողություններով լի 25 տարիներ էին»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Vogue-ը:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում»: Կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում» ու Թուրինի «Յուվենտուսում»:

Leave a comment