Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն պաշտոնապես մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը իսկապես կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է լիիրավ անդամ։ Այստեղ առկա է նաև Հայաստանի պետական դրոշը՝ ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների հետ միասին», –Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Լավրովը։