Լավրովը նշել է, որ Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է լիիրավ անդամ

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն պաշտոնապես մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանը իսկապես կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է լիիրավ անդամ։ Այստեղ առկա է նաև Հայաստանի պետական ​​դրոշը՝ ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների հետ միասին», –Ռիա նովոստիի հաղորդմամբ,  լրագրողներին ասել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment