«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու

https://arm.sputniknews.ru/20260610/erdvoghany-verjin-mardn-e-vory-karvogh-e-israjelin-barvojakanutjan-daser-tal-netanjahu-103343927.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_6ba7b32ddd2b98a1094abea598abf97f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բենիամին նեթանյահու, թուրքիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան, մերձավոր արևելք

բենիամին նեթանյահու, թուրքիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ։

Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունը վերածվել է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող գործոնի։ Նա խոսել էր Նեթանյահուի «հանցավոր ցանցի» մասին, որը Սիրիային և Լիբանանին իր հարվածներով իրավիճակը հասցրել է մի կետի, երբ այն արդեն սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։

«Հակասեմական բռնապետ Էրդողանը, որը քրդերի ցեղասպանություն է անում, աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում է սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին, վերջին մարդն է, որը կարող է բարոյականություն քարոզել Իսրայել Պետությանը»,–X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն։

Նա ընդգծել է, որ Իսրայել Պետությունը և Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակեն վճռականորեն գործել Իրանի և նրա ուժերի դեմ, որոնք, Իսրայելի իշխանությունների կարծիքով, «սպառնում են Մերձավոր Արևելքին և ողջ աշխարհին»:

ՔԱԿ-ի դեմ պայքարը Թուրքիային արժեցել է 2 տրիլիոն դոլար․ Էրդողան

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի և Իսրայելի առաջնորդները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, սակայն երկու երկրների միջև «դիմակայությունը» կոշտ հայտարարություններից այն կողմ չի անցնում։

Leave a comment